Նիդերլանդների Հաագա քաղաքում անցկացվող ձյուդոյի Եվրոպայի երիտասարդների առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Աշիկ Անդրեյանը նվաճել է բրոնզե մեդալ։
60 կգ քաշային կարգում Գյումրու ՄՀԿ համալիր մանկապատանեկան մարզադպրոցի սան Աշիկ Անդրեյանը (մարզիչ` Նարեկ Սուքիասյան), տանելով չորս հաղթանակ, գրավել է երրորդ տեղը։
Սեպտեմբերի 8-ին կմրցեն 73 կգ և 81 կգ քաշային կարգի մարզիկները։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում