11:42  ,  7 սեպտեմբերի, 2023

Հայաստանի հավաքականը մեկնեց Թուրքիա (ֆոտո)

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը մեկնեց Թուրքիա։ Ուկրաինացի Ալեքսանդր Պետրակովի գլխավորած թիմը Եվրո-2024-ի ընտրական մրցաշարում սեպտեմբերի 8-ին կհյուրընկալվի Թուրքիայի թիմին, սեպտեմբերին 11-ին Երեւանում կընդունի խորվաթներին։

5-րդ տուրի Թուրքիա - Հայաստան հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերի 8-ին Էսկիշեհիր քաղաքում եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 22:45-ին։

Թուրքիա - Հայաստան հանդիպումը կսպասարկեն իտալացի մրցավարներ Դանիելե Օրսատոյի գլխավորությամբ։ Նրան կօգնեն Չիրո Կարբոնեն եւ Ալեսանդրո Ջիալատինին։ Չորրորդ պաշտոնյան է Անտոնիո Ռապուանոն։

D խմբի առաջատարը Թուրքիան է, որը 4 խաղում վաստակել է 9 միավոր։ Հայաստանի հավաքականը 3 խաղից հետո 6 միավորով երկրորդն է։ Խորվաթիան անցկացրել է 2 հանդիպում եւ 4 միավորով երրորդն է։ Նույնքան միավոր ունի չորրորդ տեղում ընթացող Ուելսը, որն անցկացրել է 4 հանդիպում։ Լատվիան երեք պարտությունից հետո եզրափակում է մրցաշարային աղյուսակը։

Դարպասապահներ

Օգնյեն Չանչարևիչ - «Ալաշկերտ»

Արսեն Բեգլարյան - «Արարատ-Արմենիա»

Ստանիսլավ Բուչնև - «Փյունիկ»

Պաշտպաններ

Վարազդատ Հարոյան - «Աստանա» (Ղազախստան)

Կամո Հովհաննիսյան - «Աստանա» (Ղազախստան)

Գեորգի Հարությունյան - «Կրասնոդար» (Ռուսաստան)

Նաիր Թիկնիզյան - «Լոկոմոտիվ» (Մոսկվա, Ռուսաստան)

Անդրե Կալիսիր - «Բրոմապոյկարնա» (Շվեդիա)

Ստյոպա Մկրտչյան - «Օսիեկ» (Խորվաթիա)

Տարոն Ոսկանյան - «Ալաշկերտ»

Ժիրայր Մարգարյան - «Ուրարտու»

Էրիկ Փիլոյան - «Ուրարտու»

Կիսապաշտպաններ

Էդուարդ Սպերցյան - «Կրասնոդար» (Ռուսաստան)

Տիգրան Բարսեղյան - «Սլովան» (Սլովակիա)

Վահան Բիչախչյան - «Պոգոն» (Լեհաստան)

Լուկաս Սելարայան - «Ալ-Ֆաթեհ» (Սաուդյան Արաբիա)

Ուգոչուկվու Իվու - «Ռուբին» (Կազան, Ռուսաստան)

Արտակ Դաշյան - «Փյունիկ»

Վբեյմար Անգուլո - «Ալաշկերտ»

Արթուր Սերոբյան - «Արարատ-Արմենիա»

Հարձակվողներ

Հրանտ-Լեոն Ռանոս - «Բորուսիա» (Մյոնխենգլադբախ, Գերմանիա)

Նորբերտո Բալեկյան - «Բոկա Խունիորս» (Արգենտինա)

Սարգիս Ադամյան - «Քյոլն» (Գերմանիա)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով