19:32  ,  3 սեպտեմբերի, 2023

«Լիվերպուլն» ուժեղ էր «Աստոն Վիլայից» (տեսանյութ)

Անգլիայի առաջնության չորրորդ տուրում «Լիվերպուլը» տանը մրցեց «Աստոն Վիլայի» հետ։ Գերմանացի Յուրգեն Կլոպի գլխավորած թիմը հաղթեց 3:0 հաշվով։

Աչքի ընկան հունգարացի կիսապաշտպան Դոմինիկ Սոբոսլաին (տեսանյութ) ու եգիպտացի հարձակվող Մոհամեդ Սալահ (տեսանյութ)։ Սեփական դարպասը գրավեց հյուրերի լեհ պաշտպան Մեթի Քեշը (տեսանյութ

«Լիվերպուլը» 10 միավորով հավասարվեց «Տոտենհեմին» ու «Վեստ Հեմին» եւ երրորդն է։ «Աստոն Վիլան» 11-րդն է՝ 6 միավոր։

Անգլիայի առաջնություն, չորրորդ տուր

«Լիվերպուլ» - «Աստոն Վիլա»՝ 3:0

Դոմինիկ Սոբոսլաի, 3, Մեթի Քեշ, 22, ինքնագոլ, Մոհամեդ Սալահ, 55

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով