20:08  ,  2 սեպտեմբերի, 2023

«Մանչեսթեր Սիթին» հաղթեց, Էրլինգ Հոլանդը 3 գոլ խփեց (տեսանյութ)

Անգլիայի առաջնության չորրորդ տուրում չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» սեփական խաղադաշտում մրցեց «Ֆուլհեմի» հետ։ Կատալոնացի Խոսեպ Գվարդիոլայի գլխավորած թիմը հաղթեց 5:1 հաշվով։

Առաջին խաղակեսում աչքի ընկան արգենտինացի հարձակվող Խուլիան Ալվարեսն (տեսանյութ) ու հոլանդացի պաշտպան Նաթան Ակեն (տեսանյութ)։ Երկրորդ խաղակեսում հեթ-տրիկի հեղինակ դարձավ նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդը (տեսանյութ

«Մանչեսթեր Սիթին» 12 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը, «Ֆուլհեմը» 13-րդն է՝ 4 միավոր։

Անգլիայի Պրեմիեր լիգա, չորրորդ տուր

«Մանչեսթեր Սիթի» - «Ֆուլհեմ»՝ 5:1

Թիմ Ռիմ, 33 - Խուլիան Ալվարես, 31, Նաթան Ակե, 45+5, Էրլինգ Հոլանդ, 58, 70, 11մ, 90+5

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով