Անգլիայի առաջնության չորրորդ տուրում չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» սեփական խաղադաշտում մրցեց «Ֆուլհեմի» հետ։ Կատալոնացի Խոսեպ Գվարդիոլայի գլխավորած թիմը հաղթեց 5:1 հաշվով։
Առաջին խաղակեսում աչքի ընկան արգենտինացի հարձակվող Խուլիան Ալվարեսն (տեսանյութ) ու հոլանդացի պաշտպան Նաթան Ակեն (տեսանյութ)։ Երկրորդ խաղակեսում հեթ-տրիկի հեղինակ դարձավ նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդը (տեսանյութ)։
«Մանչեսթեր Սիթին» 12 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը, «Ֆուլհեմը» 13-րդն է՝ 4 միավոր։
Անգլիայի Պրեմիեր լիգա, չորրորդ տուր
«Մանչեսթեր Սիթի» - «Ֆուլհեմ»՝ 5:1
Թիմ Ռիմ, 33 - Խուլիան Ալվարես, 31, Նաթան Ակե, 45+5, Էրլինգ Հոլանդ, 58, 70, 11մ, 90+5
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում