20:01  ,  2 սեպտեմբերի, 2023

«Տոտենհեմը» խնդիրներ չունեցավ՝ 5:2, «Չելսին» պարտվեց՝ 0:1 (տեսանյութ)

Ֆուտբոլի Անգլիայի Պրեմիեր լիգայի առաջնության չորրորդ տուրում «Տոտենհեմը» հյուրընկալվեց «Բարնլիին» եւ հաղթեց 5:2 հաշվով։

Հեթ-տրիկի հեղինակ դարձավ հարավկորեացի հարձակվող Սոն Հին Մինը (տեսանյութ)։ Աչքի ընկան նաեւ արգենտինացի պաշտպան Կրիստիան Ռոմերոն (տեսանյութ) եւ անգլիացի կիսապաշտպան Ջեյմս Մեդիսոնը (տեսանյութ

«Տոտենհեմը» 10 միավորով երկրորդ տեղում է, «Բարնլին» երեք պարտությունից հետո վերջինն է։

Լոնդոնի «Չելսին» տանը մրցեց «Նոթինգեմ Ֆորեսթի» հետ եւ պարտություն կրեց նվազագույն հաշվով։ Հյուրերից գոլի հեղինակ դարձավ շվեդ կիսապաշտպան Էնթոնի Էլանգան (տեսանյութ

«Նոթինգեմ Ֆորեսթը» 6 միավորով 8-րդն է, «Չելսին» ունի 4 միավոր եւ 11-րդ տեղում է։

Անգլիայի Պրեմիեր լիգա, չորրորդ տուր

«Բարնլի» - «Տոտենհեմ»՝ 2:5

Լայլ Ֆոսթեր, 4, Ջոշ Բրաունհիլ, 90+4 - Սոն Հին Մին, 16, 63, 66, Կրիստիան Ռոմերո, 45+2, Ջեյմս Մեդիսոն, 54

«Չելսի» - «Նոթինգեմ Ֆորեսթ»՝ 0:1

Էնթոնի Էլանգա, 48

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով