00:37  ,  29 օգոստոսի, 2023

«Ինտերը» հաղթեց եւ հավասարվեց առաջատարներ «Միլանին» ու «Նապոլիին» (ֆոտո, վիդեո)

Իտալիայի առաջնության երկրորդ տուրում Միլանի «Ինտերը» հյուրընկալվեց «Կալյարիին» եւ առավելության հասավ 2:0 հաշվով։

Իտալացի Սիմոնե Ինձագիի գլխավորած թիմից առաջին խաղակեսում աչքի ընկան հոլանդացի կիսապաշտպան Դենզել Դյումֆրիսը (տեսանյութ) եւ աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականի հարձակող Լաուտարո Մարտինեսը (տեսանյութ

Հայաստանի հավաքականի նախկին ավագ, կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Ինտերի» մեկնարկային կազմում էր։ 81-րդ րոպեին նա զգուշացվեց դեղին քարտով եւ մեկ րոպե անց փոխարինվեց։

Изображение

«Ինտեր» 6 միավորով հավասարվեց առաջատարներ «Միլանին» ու չեմպիոն «Նապոլիին» եւ երրորդն է։ Երկու հաղթանակ է տարել նաեւ չորրորդ տեղում գտնվող «Վերոնան»։ «Կալյարին» 1 միավորով 15-րդն է։

Իտալիայի առաջնություն, երկրորդ տուր

«Կալյարի» - «Ինտեր»՝ 0:2

Դենզել Դյումֆրիս, 21, Լաուտարո Մարտինես, 30

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում