21:47  ,  27 օգոստոսի, 2023

Վան Դեյքի հեռացումը չխանգարեց «Լիվերպուլին» հաղթել «Նյուքասլին» (տեսանյութ)

Անգլիայի առաջնության երրորդ տուրում «Լիվերպուլը» մրցակցի խաղադաշտում հանդիպեց «Նյուքասլ Յունայթեդի» հետ։ Գերմանացի Յուրգեն Կլոպի գլխավորած թիմը կամային հաղթանակ տարավ 2:1 հաշվով, թեեւ 28-րդ րոպեից խաղում էր 10 ֆուտբոլիստներով։ Հեռացվել էր հոլանդացի պաշտպան Վիրջիլ վան Դեյքը։

«Լիվերպուլն» առավելության հասավ վերջնամասում ուրուգվայցի հարձակվող Դարվին Նունիեսի խփած երկու գոլերի շնորհիվ (տեսանյութ

«Լիվերպուլը» 7 միավորով չորրորդն է, «Նյուքասլը» 13-րդն է՝ 3 միավոր։

Անգլիայի առաջնություն, երրորդ տուր

«Նյուքասլ Յունայթեդ» - «Լիվերպուլ»՝ 1:2 (տեսանյութ)

Էնթոնի Գորդոն, 25 - Դարվին Նունիես, 81, 90+3

Հեռացում՝ Վիրջիլ վան Դեյք («Լիվերպուլ»), 28

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով