18:57  ,  27 օգոստոսի, 2023

«Մանչեսթեր Սիթին» հաղթեց Հոլանդի եւ Ռոդրիի գոլերի շնորհիվ (տեսանյութ)

Անգլիայի Պրեմիեր լիգայի առաջնության երրորդ տուրում չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» հյուրընկալվեց «Շեֆիլդ Յունայթեդին»։ Կատալոնացի Խոսեպ Գվարդիոլայի գլխավորած թիմը հաղթեց 2:1 հաշվով։

63-րդ րոպեին խաղի հաշիվը բացեց նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդը, որը 37-րդ րոպեին չէր կարողացել արդյունավետ իրացնել 11-մետրանոցը։

Դաշտի տերերը հաշվի հավասարությունը վերականգնեցին 85-րդ րոպեին անգլիացի պաշտպան Ջեյդեն Բոգլի գոլի շնորհիվ։

«Մանչեսթեր Սիթիի» հաղթական գոլը 88-րդ րոպեին խփեց իսպանացի կիսապաշտպան Ռոդրիի (տեսանյութ

«Մանչեսթեր Սիթին» 9 միավորով գլխավորեց մրցաշարային աղյուսակը։ «Վեստ Հեմը», «Տոտենհեմն» ու «Արսենալը» 7-ական միավորով 2-4-րդ տեղերում են։

«Աստոն Վիլան» հյուրընկալվելիս 3:1 հաշվով պարտության մատնեց «Բարնլիին» եւ 6 միավորով 6-րդ տեղում է։

«Շեֆիլդ Յունայթեդն» ու «Բարնլին» 3-ական պարտություն են կրել։

Անգլիայի առաջնություն, երրորդ տուր

«Շեֆիլդ Յունայթեդ» - «Մանչեսթեր Սիթի»՝ 1:2 (տեսանյութ)

Ջեյդեն Բոգլ, 85 - Էրլինգ Հոլանդ, 63, Ռոդրի, 88

Չիրացրած 11մ՝ Էրլինգ Հոլանդ, 37

«Բարնլի» - «Աստոն Վիլա»՝ 1:3 (տեսանյութ)

Լայլ Ֆոսթեր, 47 - Մեթի Քեշ, 8, 20, Մուսա Դիաբի, 61

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով