20:03  ,  26 օգոստոսի, 2023

«Արսենալը» բաց թողեց հաղթանակը, «Մանչեսթեր Յունայթեդը» հասավ կամային հաղթանակի (տեսանյութ)

Անգլիայի Պրեմիեր լիգայի առաջնության երրորդ տուրում փոխչեմպիոն «Արսենալը» լոնդոնյան դերբիում մրցեց «Ֆուլհեմի» հետ եւ բավարարվեց ոչ ոքի արդյունքով՝ 2:2։

Արդեն առաջին րոպեին գոլ բաց թողնելուց հետո իսպանացի Միկել Արտետայի գլխավորած թիմին առաջ մղեցին անգլիացի հարձակվողներ Բուկայո Սակայի եւ Էդի Նկետիայի գոլերը։

Սակայն «Ֆուլհեմը» վերջին րոպեներին կարողացավ երկրորդ գոլը խփել եւ խուսափել պարտությունից։

«Մանչեսթեր Յունայթեդը» «Օլդ Տրաֆորդում» 3:2 հաշվով կամային հաղթանակ տարավ «Նոթինգեմ Ֆորեսթի» նկատմամբ։ Առաջին չորս րոպեում երկու գոլ բաց թողնելուց հետո հոլանդացի Էրիկ տեն Հագի գլխավորած թիմը առավելության հասավ կիսապաշտպաններ՝ դանիացի Կրիստիան Էրիկսենի, բրազիլացի Կազեմիրոյի եւ պորտուգալացի Բրունու Ֆերնանդեշի գոլերի շնորհիվ։

«Մանչեսթեր Յունայթեդը» 6 միավորով 5-րդն է։ «Նոթինգեմ Ֆորեսթը» 14-րդն է՝ 3 միավոր։

Անգլիայի առաջնություն, երրորդ տուր

«Արսենալ» - «Ֆուլհեմ»՝ 2:2 (տեսանյութ)

Բուկայո Սակա, 70, 11մ, Էդի Նկետիա, 72 - Անդրեաս Պերեյրա, 1, Ժոաու Պալինյա, 87

Հեռացում՝ Քելվին Բեյսի («Ֆուլհեմ»), 83, երկրորդ դեղին քարտ

«Մանչեսթեր Յունայթեդ» - «Նոթինգեմ Ֆորեսթ»՝ 3:2 (տեսանյութ)

Կրիստիան Էրիկսեն, 17, Կազեմիրո, 52, Բրունու Ֆերնանդեշ, 76, 11մ - Տայվո Ավոնիյի, 2, Վիլի Բոլի, 4

Հեռացում՝ Ջո Ուորոլ («Նոթինգեմ Ֆորեսթ»), 67

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով