O golo
— SC Braga (@SCBragaOficial) August 23, 2023
A explosão das bancadas #PorMais | #UCL pic.twitter.com/UCFGxs4ucI
Ֆուտբոլի եվրոպական Չեմպիոնների լիգայում ավարտվեցին որակավորման վերջին փուլի առաջին հանդիպումները։
Պորտուգալական «Բրագան» 2:1 հաշվով հաղթեց հունական «Պանատինաիկոսին»։ Իսրայելական «Մաքաբի Հայֆայի» եւ շվեյցարական «Յանգ Բոյզի» խաղում հաշիվը չբացվեց։
Նորվեգական «Մոլդեն» 2:3 հաշվով պարտվեց թուրքական «Գալաթասարային»։
Այս թիմերը պատասխան հանդիպումները կանցկացնեն օգոստոսի 29-ին։
Չեմպիոնների լիգա, որակավորման չորրորդ փուլ, առաջին հանդիպում
«Մաքաբի Հայֆա» (Իսրայել) - «Յանգ Բոյզ» (Շվեյցարիա»)` 0։0
«Մոլդե» (Նորվեգիա) - «Գալաթասարայ» (Թուրքիա)` 2:3 (տեսանյութ)
Մարտին Էլինգսեն, 8, Էյրիկ Հյոուգան, 56 - Սերժիու Օլիվեյրա, 25, Մաուրո Իկարդի, 29, Ֆրեդրիկ Միդտշե, 90+3
«Բրագա» (Պորտուգալիա) - «Պանատինաիկոս» (Հունաստան)` 2:1 (տեսանյութ)
Աբել Ռուիս, 51, Ալվարո Ջալո, 74 - Դանիել Մանսինի, 90+5
Օգոստոսի 23
«Անտվերպեն» (Բելգիա) - ԱԵԿ (Հունաստան)` 1:0 (տեսանյութ)
Վինսենտ Յանսեն, 16
Հեռացում՝ Իելե Բատայ («Անտվերպեն»), 51
«Ռակուվ» (Լեհաստան) - «Կոպենհագեն» (Դանիա)՝ 0:1 (տեսանյութ)
Բոգդան Ռակովիցան, 9, ինքնագոլ
«Գլազգո Ռեյնջերս» (Շոտլանդիա) - «ՊՍՎ Էյնդհովեն» (Նիդերլանդներ)` 2:2 (տեսանյութ)
Աբդալա Սիմա, 45, Ռաբի Մատոնդո, 76 - Իբրաիմ Սանգարե, 61, Լյուկ դե Յոնգ, 80
Երկու հանդիպումների արդյունքում պարտված թիմերը պայքարը կշարունակեն Եվրոպայի լիգայի խմբային մրցաշարում։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում