00:59  ,  20 օգոստոսի, 2023

«Մանչեսթեր Սիթին» ուժեղ էր «Նյուքասլ Յունայթեդից» (տեսանյութ)

Անգլիայի առաջնության երկրորդ տուրում չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» տանը մրցեց «Նյուքասլ Յունայթեդի» հետ։

Կատալոնացի Խոսեպ Գվարդիոլայի գլխավորած թիմը հաղթեց նվազագույն հաշվով։

31-րդ րոպեին անգլիացի կիսապաշտպան Ֆիլ Ֆոդենի փոխանցումից հետո աչքի ընկավ աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականի հարձակվող Խուլիան Ալվարեսը։

«Մանչեսթեր Սիթին» 6 միավորով երկրորդն է։ Առաջատարը «Բրայթոնն» է, որը նույնպես երկու հաղթանակ է տարել։ «Նյուքասլ Յունայթեդը» 6-րդն է՝ 3 միավոր։

Անգլիայի առաջնություն, երկրորդ տուր

«Մանչեսթեր Սիթի» - «Նյուքասլ Յունայթեդ»՝ 1:0 (տեսանյութ)

Խուլիան Ալվարես, 31

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով