00:57  ,  15 օգոստոսի, 2023

Ռաֆայել Վարանի գոլը հաղթանակ բերեց «Մանչեսթեր Յունայթեդին» (տեսանյութ)

Ֆուտբոլի Անգլիայի Պրեմիեր լիգայի առաջնության մեկնարկային տուրի վերջին խաղում «Մանչեսթեր Յունայթեդը» «Օլդ Տրաֆորդ» ստադիոնում ընդունեց «Վուլվերհեմփթոնին»։ Հոլանդացի Էրիկ Տեն Հագի գլխավորած թիմը հաղթեց նվազագույն հաշվը։

76-րդ րոպեին անգլիացի պաշտպան Աարոն Վան-Բիսակայի փոխանցումից հետո աչքի ընկավ ֆրանսիացի պաշտպան Ռաֆայել Վարանը (տեսանյութ

Առաջին տուրում հաղթանակներ էին տարել նաեւ «Նյուքասլ Յունայթեդը», «Բրայթոնը», «Մանչեսթեր Սիթին», «Արսենալը», «Ֆուլհեմը» եւ «Քրիսթալ Փելասը»։

Անգլիայի առաջնություն, առաջին տուր

«Մանչեսթեր Յունայթեդ» - «Վուլվերհեմփթոն»՝ 1:0

Ռաֆայել Վարան, 76

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում