00:59  ,  12 օգոստոսի, 2023

«Մանչեսթեր Սիթիի» հաղթական մեկնարկը, Էրլինգ Հոլանդի դուբլը (ֆոտո, վիդեո)

Անգլիայի չեմպիոն, գավաթակիր, Չեմպիոնների լիգայի գավաթակիր «Մանչեսթեր Սիթին» հաղթանակով մեկնարկեց Անգլիայի Պրեմիեր լիգայում։ Կատալոնացի Խոսեպ Գվարդիոլայի գլխավորած թիմը հյուրընկալվեց «Բարնլիին» եւ հաղթեց 3:0 հաշվով։

Դուբլի հեղինակ դարձավ նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդը, որն աչքի ընկավ չորրորդ (տեսանյութ) եւ 36-րդ րոպեներին (տեսանյութ)։ Երրորդ գոլը 75-րդ րոպեին խփեց իսպանացի կիսապաշտպան Ռոդրիգո Էրնանդեսը, որը նաեւ գոլային փոխանցում էր կատարել։

Երկրորդ տուրում «Մանչեսթեր Սիթին» օգոստոսի 19-ին կընդունի «Նյուքասլ Յունայթեդին»։

Անգլիայի առաջնություն, առաջին տուր

«Բարնլի» - «Մանչեսթեր Սիթի»՝ 0:3 (տեսանյութ)

Էրլինգ Հոլանդ, 4, 36, Ռոդրիգո Էրնանդես, 75

Հեռացում՝ Անաս Զարուրի («Բարնլի»), 90+5

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով