18:43  ,  11 օգոստոսի, 2023

«Փյունիկին» տեղափոխող օդանավը շարժիչի անսարքության պատճառով արտակարգ վայրեջք է կատարել

Ֆուտբոլի Հայաստանի փոխչեմպիոն «Փյունիկին» տեղափոխող օդանավն արտակարգ վայրէջք է կատարել Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյում, հաղորդում է Հայաստանի Պրեմիեր լիգայի մամուլի ծառայությունը։ Հայաստանի առաջնության երրորդ տուրի «Արարատ-Արմենիա» - «Փյունիկ» հանդիպումն այդ պատճառով հետաձգվել է։

«Հաշվի առնելով «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի գրությունն այն մասին, որ թիմը Նորվեգիայի Բուդյո քաղաքից վերադառանալու ընթացքում օդանավի շարժիչի անսարքության պատճառով արտակարգ վայրեջք է կատարել Օսլոյի օդանավակայանում, ՀՖՖ Ֆուտբոլի դեպարտամենտը, քննարկելով ստեղծված ֆորս մաժորային իրավիճակը, որոշում է կայացրել հետաձգել IDBank Պրեմիեր լիգայի 3-րդ մրցափուլի՝ օգոստոսի 14-ին նշանակված «Արարատ-Արմենիա» - «Փյունիկ» հանդիպումը»,- նշվում է ՀՊԼ-ի հաղորդագրությունում։

«Փյունիկը» Նորվեգիայում անցկացրել էր Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երրորդ փուլի առաջին հանդիպումը «Բուդյո-Գլիմտի» հետ եւ պարտվել էր 0:3 հաշվով։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով