17:16  ,  6 նոյեմբերի, 2012

Միխայիլ Պրոխորով. Ես նախընտրում եմ այցելել Մոսկվայի հայկական ռեստորան

Մոսկվայում գտնող «Բուրչոյի մոտ» ռեստորանի հայկական խոհանոցը շատ է դուր գալիս ինձ, հայտարարել է ռուս քաղաքական գործիչ եւ գործարար, մասնավոր ներդրումային «ОНЭКСИМ» խմբի նախագահ, Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) «Նյու Ջերսի Նեթս» ակումբի սեփականատեր Միխայիլ Պրոխորովը: New York Post-ին տված հարցազրույցում ռուս գործարարը խոսել է իր նախընտրությունների եւ սիրելի վայրերի մասին:

«Ինձ դուր են գալիս փոքր եւ հարմարավետ վայրեր, որտեղ մատուցում են այնպիսի ճաշատեսակներ, որոնք չեն մատուցվում այլ վայրերում: Մոսկվայում գոյություն ունի հայկական խոհանոցը ներկայացնող մի ռեստորան, որի անունն է «Բուրչոյի մոտ»: Շատ տարբերվող ռեստորան է: Ինձ դուր են գալիս այնտեղ մատուցվող պելմենին, հայկական ձուկը: Չեմ ցանկանում տալ այլ ռեստորանների անուններ, քանի որ այլեւս չեմ կարողանա սեղան պատվիրել այդ վայրերում»,- ասել է Պրոխորովը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում