17:19  ,  3 օգոստոսի, 2023

Հայաստանը ստացել է Փարիզի Օլիմպիական խաղերի մասնակցության հրավեր

Մեկ տարի հետո,  2024թ. հուլիսի 26-ին, Փարիզում տեղի կունենա  ամառային 33-րդ oլիմպիական խաղերի բացումը:

Միջազգային օլիմպիական կոմիտեն (ՄՕԿ) մասնակցության պաշտոնական հրավեր է ուղարկել  203 ազգային օլիմպիական կոմիտեներին:

ՄՕԿ-ի նախագահ Թոմաս Բախի ստորագրությամբ պաշտոնական հրավեր է ստացել  նաև Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն, հաղորդում է կազմակերպության կայքը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում