Բասկետբոլի կանանց Հայաստանի մինչեւ 18 տարեկանների հավաքականը Ալբանիայում անցկացվող Եվրոպայի առաջնության C դիվիզիոնի B ենթախմբում տարավ երկրորդ հաղթանակը։
Երկրորդ խաղում Հայաստանի հավաքականը 73։48 հաշվով պարտության մատնեց Կոսովոյի հավաքականին:
Հայաստանի հավաքականը երրորդ հանդիպումը կանցկացնի օգոստոսի 3-ին` մրցելով Ալբանիայի հետ:
Առաջին տուրում Հայաստանի թիմը 75:45 հաշվով հաղթել էր Մոլդովայի հավաքականին։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում