15:33  ,  2 օգոստոսի, 2023

Հայաստանը կընդունի բռնցքամարտի աշխարհի պատանեկան առաջնությունը

Երեւանը կընդունի 2023 թվականի բռնցքամարտի պատանիների աշխարհի առաջնությունը։ Այս մասին ֆեյսբուքյան գրառումով հայտնել է Հայաստանի վարչապետի խորհրդական Արայիկ Հարությունյանը։ Ավելի վաղ Հարությունյանը գրել էր, որ Հայաստանին է վստահվել օլիմպիական մարզաձեւերից մեկի աշխարհի առաջնությունը։

Անցկացման ժամկետները դեռ հայտնի չեն։ Նախատեսվում է նոյեմբեր-դեկտեմբերին։ Սպասվում է 80-100 երկրների թիմերի մասնակցություն։

Հիշեցնենք, որ այս տարվա մայիսին Երեւանում անցկացվեց բռնցքամարտի երիտասարդների Եվրոպայի առաջնությունը, 2022 թվականին էլ Հայաստանն առաջին անգամ պատմության մեջ ընդունել էր մեծահասակների Եվրոպայի առաջնությունը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում