Սլովակիայի «Սլովանը», հունական «Պանատինաիկոսը», Կիպրոսի «Արիսը» եւ սլովենական «Օլիմպիան» դուրս եկան ֆուտբոլի եվրոպական Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլ։
Պատասխան խաղում «Սլովանը» տանը 2:2 հաշվով ոչ ոքի խաղաց Բոսնիա եւ Հերցեգովինայի «Զրինսկիի» հետ։ Հայաստանի հավաքականի եւ «Սլովանի» հարձակվող Տիգրան Բարսեղյանը պահեստայինների թվում էր եւ փոխարինման դուրս եկավ 77-րդ րոպեին։
Առաջին խաղում Բրատիսլավայի թիմը հաղթել էր նվազագույն հաշվով։
Չեմպիոնների լիգա, որակավորման երկրորդ փուլ, պատասխան խաղ
«Պանատինաիկոս» (Հունաստան) - «Դինպրո-1» (Ուկրաինա)՝ 2:2 (տեսանյութ), (առաջին խաղ՝ 3:1)
ԲԱՏԷ (Բելառուս) - «Արիս» (Կիպրոս)՝ 3:5 (առաջին խաղ՝ 2:6)
«Օլիմպիա Լյուբլյանա» (Սլովենիա) - «Լուդոգորեց» (Բուլղարիա)՝ 2:1 (տեսանյութ), (առաջին խաղ՝ 1:1)
«Սլովան Բրատիսլավա» (Սլովակիա) - «Զրինսկի» (Բոսնիա-Հերցեգովինա)՝ 2:2 (առաջին խաղ՝ 1:0)
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում