00:29  ,  2 օգոստոսի, 2023

ՉԼ․ «Սլովանը» Տիգրան Բարսեղյանի հետ դուրս եկավ երրորդ փուլ, օրվա արդյունքները (տեսանյութ)

Սլովակիայի «Սլովանը», հունական «Պանատինաիկոսը», Կիպրոսի «Արիսը» եւ սլովենական «Օլիմպիան» դուրս եկան ֆուտբոլի եվրոպական Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլ։

Պատասխան խաղում «Սլովանը» տանը 2:2 հաշվով ոչ ոքի խաղաց Բոսնիա եւ Հերցեգովինայի «Զրինսկիի» հետ։ Հայաստանի հավաքականի եւ «Սլովանի» հարձակվող Տիգրան Բարսեղյանը պահեստայինների թվում էր եւ փոխարինման դուրս եկավ 77-րդ րոպեին։

Առաջին խաղում Բրատիսլավայի թիմը հաղթել էր նվազագույն հաշվով։

Չեմպիոնների լիգա, որակավորման երկրորդ փուլ, պատասխան խաղ

«Պանատինաիկոս» (Հունաստան) - «Դինպրո-1» (Ուկրաինա)՝ 2:2 (տեսանյութ), (առաջին խաղ՝ 3:1)

ԲԱՏԷ (Բելառուս) - «Արիս» (Կիպրոս)՝ 3:5 (առաջին խաղ՝ 2:6)

«Օլիմպիա Լյուբլյանա» (Սլովենիա) - «Լուդոգորեց» (Բուլղարիա)՝ 2:1 (տեսանյութ), (առաջին խաղ՝ 1:1)

«Սլովան Բրատիսլավա» (Սլովակիա) - «Զրինսկի» (Բոսնիա-Հերցեգովինա)՝ 2:2 (առաջին խաղ՝ 1:0)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով