20:26  ,  1 օգոստոսի, 2023

Մ-18 ԵԱ․ Հայաստանի հավաքականը մեկնարկեց հաղթանակով՝ 75:45

Բասկետբոլի կանանց Հայաստանի մինչեւ 18 տարեկանների հավաքականը Ալբանիայում մասնակցում է Եվրոպայի առաջնության C դիվիզիոնի մրցաշարին։

Առաջին տուրում Հայաստանի թիմը մրցեց Մոլդովայի թիմի հետ եւ հաղթեց 75:45 հաշվով։

Վահագն Հարությունյանի գլխավորությամբ Ալբանիա են մեկնել հետևյալ խաղացողները.

  1. Սուսաննա Հունանյան
  2. Սուսաննա Խաչատրյան
  3. Սեդա Գաբրիելյան
  4. Անի Մկրտչյան
  5. Լիա Կրումյան
  6. Կարինա Սահակյան
  7. Ավա Օնիլ Իսկենդերյան
  8. Հռիփսիմե Սարգսյան
  9. Ժաննա Խաչատրյան
  10. Մարիամ Գրիգորյան
  11. Նատալյա Ներսիսյան
  12. Լիլիթ Գևորկովա

Մարզչական շտաբում ընդգրկված է նաև Լիաննա Բաղդասարյանը:

Հայաստանի եւ Մոլդովայի թիմերի հետ B ենթախմբում ընդգրկված են նաեւ Կոսովոյի և Ալբանիայի հավաքականների հետ։

Հայաստանի հավաքականը օգոստոսի 2-ին կմրցի Կոսովոյի հետ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում