Բասկետբոլի տղամարդկանց Հայաստանի մինչեւ 16 տարեկանների հավաքականը 5-րդ տեղը գրավեց Եվրոպայի առաջնության C դիվիզիոնում:
Կոսովոյի մայրաքաղաք Պրիշտինայում տեղի ունեցած վերջին խաղում Հայաստանի հավաքականը 75։52 հաշվով հաղթեց Ջիբրալթարի հավաքականին՝ 5-6-րդ տեղերի համար պայքարում:
Հանդիպման ամենաարդյունավետ խաղացողը Քևին Դեհբաշյանն էր՝ վաստակած 18 միավորով: Նա նաև 6 անգամ տիրեց օղակից անդրադարձող գնդակին և կատարեց 4 արդյունավետ փոխանցում:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում