Աշխարհի 11-րդ ռակետ, ռուսաստանցի Կարեն Խաչանովը չի կարողանա մասնակցել Մեքսիկայի Լոս Կաբոս քաղաքում անցկացվելիք ATP-250 շարքի մրցաշարին, որը կմեկնարկի հուլիսի 31-ին։
Ֆրանսիայի բաց առաջնությունում ստացած վնասվածքից հետո հայ թենիսիստը դեռ չի վերականգնվել։
Լոս Կաբոսում Կարեն Խաչանովին կփոխարինի ամերիկացի Նիկոլաս Մորենո-Դե-Ալբորանը։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում