Բասկետբոլի կանանց Հայաստանի մինչեւ 16 տարեկանների հավաքականը ավարտեց մրցելույթը Եվրոպայի առաջնության C դիվիզիոնում:
Առաջնության 5-րդ տեղի համար պայքարում Հայաստանի հավաքականը 60։65 հաշվով պարտվեց Ալբանիայի հավաքականին և զբաղեցրեց 6-րդ տեղը:
Հայաստանի կազմում ամենաարդյունավետ խաղացողը Սեդա Գաբրիելյանն էր՝ վաստակած 33 միավորով: Նա նաև 16 անգամ տիրեց օղակից անդրադարձող գնդակին և կատարեց 5 արդյունավետ փոխանցում:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում