19:01  ,  23 հուլիսի, 2023

Մ-16 ԵԱ․ Հայաստան - Ալբանիա՝ 60:65 (տեսանյութ)

Բասկետբոլի կանանց Հայաստանի մինչեւ 16 տարեկանների հավաքականը ավարտեց  մրցելույթը Եվրոպայի առաջնության C դիվիզիոնում:

Առաջնության 5-րդ տեղի համար պայքարում Հայաստանի հավաքականը 60։65 հաշվով պարտվեց Ալբանիայի հավաքականին և զբաղեցրեց 6-րդ տեղը:

Հայաստանի կազմում ամենաարդյունավետ խաղացողը Սեդա Գաբրիելյանն էր՝ վաստակած 33 միավորով: Նա նաև 16 անգամ տիրեց օղակից անդրադարձող գնդակին և կատարեց 5 արդյունավետ փոխանցում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում