Ֆուտբոլի Հայաստանի փոխչեմպիոն «Փյունիկը» Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլում հաղթահարեց էստոնական «Նարվա Տրանսի» արգելքը։
Պատասխան խաղում Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմն առավելության հասավ 3:0 հաշվով։
8-րդ րոպեին խաղի հաշիվը բացեց Հայաստանի հավաքականի 33-ամյա կիսապաշտպան Արտակ Դաշյանը։ 6 րոպե անց առավելությունը կրկնապատկեց 27-ամյա բրազիլացի պաշտպան Ժունինյոն։ 66-րդ րոպեին աչքի ընկավ բոսնիացի հարձակվող Լուկա Յուրիչիչը։
Երեւանում տեղի ունեցած առաջին խաղում «Փյունիկը» հաղթել էր 2:0 հաշվով։
«Փյունիկի» հաջորդ մրցակիցը կլինի շվեդական «Կալմարը»։
Կոնֆերենցիաների լիգա, որակավորման առաջին փուլ, պատասխան խաղ
«Նարվա Տրանս» - «Փյունիկ»՝ 0:3 (առաջին խաղ` 0:2)
Արտակ Դաշյան, 8, Ժունինյո, 14, Լուկա Յուրիչիչ, 66
Չիրացրած 11մ՝ Լեւոն Վարդանյան, 76
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում