19:09  ,  20 հուլիսի, 2023

Լիտվայի հյուպատոսությունը «Փյունիկի» 2 խաղացողի եւ 1 մարզիչի վիզաներ չի տրամադրել

Հայաստանի փոխչեմպիոն «Փյունիկի» ռուսաստանցի կիսապաշտպան Միխայիլ Կովալենկոն, նիգերիացի հարձակվող Տաոֆիկ Ժիբրիլը եւ գլխավոր մարզիչի օգնական, ռուսաստանցի Ռոման Մոնարյովը չեն կարողացել մեկնել Էստոնիա «Նարվա Տրանսի» դեմ Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլի պատասխան հանդիպմանը։ Հայաստանում Լիտվայի հյուպատոսությունը նրանց վիզաներ չի տրամադրել։

Այդ մասին championat.com-ի թղթակցի հետ զրույցում հայտնել «Փյունիկի» նախագահ Արթուր Սողոմոնյանը, որը ՈւԵՖԱ-ի կոչ է արել չխախտել արդար մարզական մրցակցության սկզբունքներով՝ զրկելով թիմին առաջատար խաղացողների մասնակցությունից։

«Նարվա Տրանս» - «Փյունիկ» հանդիպումը տեղի կունենա հուլիսի 20-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 19:30-ին։ Երեւանում տեղի ունեցած առաջին խաղում 2:0 հաշվով հաղթել է «Փյունիկը»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English

  • Այս թեմայով