00:02  ,  19 հուլիսի, 2023

ՉԼ․ «Ուրարտուն» կամային հաղթանակի շնորհիվ պայքարը տեղափոխեց լրացուցիչ ժամանակ (տեսանյութ)

Ֆուտբոլի եվրոպական Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի պատասխան խաղում Հայաստանի չեմպիոն եւ գավաթակիր «Ուրարտուն» Մոստարում հյուրընկալվել է «Զրինսկիին» (Բոսնիա եւ Հերցեգովինա)։

Դմիտրի Գունկոյի գլխավորած թիմը հիմնական ժամանակում կամային հաղթանակ տարավ 2:1 հաշվով եւ պայքարը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ։

27-րդ րոպեին խաղի հաշիվը բացեց դաշտի տերերի բոսնիացի հարձակվող Նեմանյա Բիլբիյան (տեսանյութ

74-րդ րոպեին 25-ամյա պաշտպան Ժիրայր Մարգարյանի փոխանցումից հետո պատասխան գոլը խփեց 22-ամյա հարձակվող Նարեկ Գրիգորյանը (տեսանյութ

Ավելացված առաջին րոպեին «Զրինսկիին» դարպասին նշանակված 11-մետրանոցն արդյունավետ իրացրեց Նարեկ Գրիգորյանը։

Նշանակվել է լրացուցիչ ժամանակ։

Երեւանում տեղի ունեցած առաջին խաղում 1:0 հաշվով հաղթել էր «Զրինսկին»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով