Ֆուտբոլի եվրոպական Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի պատասխան խաղում Հայաստանի չեմպիոն եւ գավաթակիր «Ուրարտուն» Մոստարում կհյուրընկալվի «Զրինսկիին» (Բոսնիա եւ Հերցեգովինա)։ Երեւանյան թիմի գլխավոր մարզիչ Դմիտրի Գունկոն հրապարակել է մեկնարկային կազմը։
«Ուրարտու»․ Ալեքսանդր Մելիխով, Կվամե Անտվի, Էրիկ Փիլոյան, Եվգենի Ցիմբալյուկ, Ժիրայր Մարգարյան, Դրամանե Սալու, Մարկոս Ժունիոր, Իվան Զոտկո, Նարեկ Գրիգորյան, Պավել Մոգիլեւեց, Լեոն Սաբուա։
Հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 22:00-ին։
Երեւանում տեղի ունեցած առաջին խաղում 1:0 հաշվով հաղթել է «Զրինսկին»։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում