23:44  ,  17 հուլիսի, 2023

Չեմպիոնների լիգա․ Խմբային փուլի 26 մասնակիցները

Ֆուտբոլի եվրոպական Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի 26 մասնակից հայտնի է ազգային առաջնությունների եւ Եվրոպայի լիգայի արդյունքում։

Եվրոպայի լիգայի գավաթակիր «Սեւիլիան» նվաճել է Չեմպիոնների լիգայի ուղեգիր։ Խմբային մրցաշարի եւս 6 ուղեգիր կվիճարկվի որակավորման փուլում։

Անգլիա․ «Մանչեսթեր Սիթի», «Արսենալ», «Մանչեսթեր Յունայթեդ», «Նյուքասլ Յունայթեդ»։

Իսպանիա․ «Բարսելոնա», «Ռեալ Մադրիդ», «Աթլետիկո Մադրիդ», «Ռեալ Սոսիեդադ», «Սեւիլիա»։

Գերմանիա․ «Բավարիա», «Բորուսիա Դորտմունդ», «Լայպցիգ», «Ունիոն Բեռլին»։

Իտալիա․ «Նապոլի», «Լացիո», «Ինտեր», «Միլան»։

Ֆրանսիա․ ՊՍԺ, «Լանս»։

Պորտուգալիա․ «Բենֆիկա», «Պորտու»։

Նիդերլանդներ․ «Ֆեյենորդ»։

Ավստրիա․ «Զալցբուրգ»։

Շոտլանդիա․ «Սելթիկ»։

Սերբիա․ «Ցրվենա Զվեզդա»։

Ուկրաինա․ «Շախտյոր Դոնեցկ»։

Խմբային փուլի վիճակահանությունը տեղի կունենա օգոստոսի 31-ին։ Առաջին տուրի հանդիպումները կանցկացվեն սեպտեմբերի 19-20-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում