12:39  ,  17 հուլիսի, 2023

ՉԼ․ «Ուրարտուն» մեկնեց Բոսնիա-Հերցեգովինա (ֆոտո)

Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն եւ գավաթակիր «Ուրարտուն» մեկնեց Բոսնիա-Հերցեգովինա, հաղորդում է երեւանյան ակումբի մամուլի ծառայությունը։

Եվրոպական Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի պատասխան խաղում «Ուրարտուն» կհյուրընկալվի «Զրինսկիին»։

Հանդիպումը տեղի կունենա հուլիսի 18-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 22:00-ին։ Խաղը կսպասարկի Դանիան ներկայացնող մրցավարական խումբը։

Գլխավոր մրցավարը կլինի Պետեր Կյեսգորը։ Նրան կօգնեն Յեսպեր Դալն ու Վիկտոր Սկիտեն, չորրորդ պաշտոնյան կլինի Յակոբ Կարլսենը։

Երեւանում տեղի ունեցած առաջին խաղում 1:0 հաշվով հաղթել է «Զրինսկին»։ 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով