Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն եւ գավաթակիր «Ուրարտուն» մեկնեց Բոսնիա-Հերցեգովինա, հաղորդում է երեւանյան ակումբի մամուլի ծառայությունը։
Եվրոպական Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի պատասխան խաղում «Ուրարտուն» կհյուրընկալվի «Զրինսկիին»։
Հանդիպումը տեղի կունենա հուլիսի 18-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 22:00-ին։ Խաղը կսպասարկի Դանիան ներկայացնող մրցավարական խումբը։
Գլխավոր մրցավարը կլինի Պետեր Կյեսգորը։ Նրան կօգնեն Յեսպեր Դալն ու Վիկտոր Սկիտեն, չորրորդ պաշտոնյան կլինի Յակոբ Կարլսենը։
Երեւանում տեղի ունեցած առաջին խաղում 1:0 հաշվով հաղթել է «Զրինսկին»։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում