09:03  ,  17 հուլիսի, 2023

ՉԼ․ «Զրինսկի» - «Ուրարտու» հանդիպման մրցավարները

Ֆուտբոլի եվրոպական Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի՝ Բոսնիա և Հերցեգովինայում անցկացվելիք «Զրինսկի» - «Ուրարտու» պատասխան հանդիպումը կսպասարկի Դանիան ներկայացնող մրցավարական խումբը։

Խաղի գլխավոր մրցավարը կլինի Պետեր Կյեսգորը։ Նրան կօգնեն Յեսպեր Դալն ու Վիկտոր Սկիտեն, չորրորդ պաշտոնյան կլինի Յակոբ Կարլսենը, հաղորդում է «Ուրարտուի» կայքը։

Հանդիպումը տեղի կունենա հուլիսի 18-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 22:00-ին։

Երեւանում տեղի ունեցած առաջին խաղում 1:0 հաշվով հաղթել է «Զրինսկին»։ 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով