00:42  ,  13 հուլիսի, 2023

ՉԼ․ «Սլովանը» չհաղթեց, Բարսեղյանը մասնակցեց խաղին, օրվա բոլոր արդյունքները

Ֆուտբոլի եվրոպական Չեմպիոնների լիգայում ավարտվեցին որակավորման առաջին փուլի առաջին հանդիպումները։

Սլովակիայի «Սլովան Բրատիսլավան» ընդունեց Լյուքսեմբուրգի «Սվիֆտ Էսպերանժին» եւ բավարարվեց ոչ ոքի արդյունքով՝ 1:1:

«Սլովանի» մեկնարկային կազմում էր Հայաստանի հավաքականի հարաձակվող Տիգրան Բարսեղյանը, որը փոխարինվեց ընդմիջմանը։

Չեմպիոնների լիգա, որակավորման առաջին փուլ, առաջին հանդիպում

«Սլովան Բրատիսլավա» (Սլովակիա) - «Սվիֆտ Էսպերանժ» (Լյուքսեմբուրգ»)` 1:1

 «Աստանա» (Ղազախստան) - «Դինամո Թբիլիսի» (Վրաստան)՝ 1:1

ՀԻԿ (Ֆինլանդիա) - «Լարն» (Հյուսիսային Իռլանդիա)՝ 1:0

«Հեկեն» (Շվեդիա) - ՏՆՍ (Ուելս)` 3:1

«Ֆարուլ» (Ռումինիա) - «Շերիֆ» (Մոլդովա)` 1:0

Հուլիսի 11

«Ուրարտու» (Հայաստան) - «Զրինսկի» (Բոսնիա-Հերցեգովինա)` 0:1

 «Ժալգիրիս» (Լիտվա) - «Ստրուգա» (Հյուսիսային Մակեդոնիա)` 0:0

«Համրուն Սպարտանս» (Մալթա) - «Մաքաբի Հայֆա» (Իսրայել)` 0:4

«Ռակուվ» (Լեհաստան) - «Ֆլորա» (Էստոնիա)` 1:0

«Օլիմպիա Լյուբլյանա» (Սլովենիա) - «Վալմիերա» (Լատվիա)` 2:1

«Պարտիզանի» (Ալբանիա) - ԲԱՏԷ (Բելառուս)` 1:1

«Շեմռոք Ռովերս» (Իռլանդիա) - «Բրեյդաբլիկ» (Իսլանդիա)` 0:1

«Լինքոլն» (Ջիբրալթան) - «Ղարաբաղ» (Ադրբեջան)` 1:2

 «ԿԻ Կլակսվիկ» (Ֆարերյան կղզիներ) - «Ֆերենցվարոշ» (Հունգարիա)` 0:0

«Բալկանի» (Կոսովո) - «Լուդոգորեց» (Բուլղարիա)` 2:0

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում