20:59  ,  11 հուլիսի, 2023

ՉԼ․ «Ուրարտուն» պարտվեց առաջին խաղում (տեսանյութ)

Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն Երեւանի «Ուրարտուն» Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի առաջին խաղում ընդունեց «Զրինսկիին» (Բոսնիա եւ Հերցեգովինա) եւ պարտություն կրեց նվազագույն հաշվով։

Հյուրերը միակ գոլը խփեցին 89-րդ րոպեին։ Աչքի ընկավ 28-ամյա խորվաթ պաշտպան Մատեյ Սենիչը (տեսանյութ)։ «Զրինսկին» այդ մեկ հարվածը կատարեց երեւանյան թիմի դարպասին։

«Ուրարտուի» խաղացողները 3 հարված կատարեցին մրցակցի դարպասին, երեք դեպքում էլ սեյվ կատարեց հյուրերի խորվաթ դարպասապահ Մարկո Մարիչը։

Պատասխան հանդիպումը տեղի կունենա հուլիսի 18-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով