19:51  ,  7 հուլիսի, 2023

ՉԼ․ «Ուրարտու» - «Զրինսկի» հանդիպման մրցավարները

Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի «Ուրարտու» - «Զրինսկի» հանդիպումը կսպասարկի Մալթան ներկայացնող մրցավարական կազմը։

Խաղի գլխավոր մրցավարը կլինի Ֆիլիպ Ֆարուջան։ Նրան կօգնեն Լյուկ Պորտելին և Ալան Կամիլիերին, չորրորդ պաշտոնյան կլնի Ալեքս Ջոնսոնը, հաղորդում է երեւանյան ակումբի մամուլի ծառայությունը

Թիմերի առաջին խաղը տեղի կունենա հուլիսի 11-ին «Ուրարտու» մարզադաշտում և կմեկնարկի  19:00-ին։

Պատասխան հանդիպումը կլինի մեկ շաբաթ անց Բոսնիա և Հերցեգովինայում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով