Չինացի Գուն Տյանլանը դարձել է գոլֆի Masters շարքի մրցաշարի ամենաերիտասարդ մասնակիցը: Տյանլանն ընդմենը 14 տարեկան է: Նա «Մեծ սաղավարտի» մրցաշարի ուղեգիր է նվաճել՝ հաղթելով Ասիա-խաղաղովկիանոսյան որակավորման փուլում:
Ապրիլին Գուն Տյանլանը կխաղա ԱՄՆ-ի Ջորջիա նահանգում գտնվող Օգաստա քաղաքի Masters-ի շրջանակում կայանալիք Major շարքի չորս մրցաշարերում, հաղորդում է China Daily-ն:
Մինչեւ այս Masters-ի ամենաերիտասարդ մասնակիցը եղել էր իտալացի Մատեո Մանասերոն, ով 2010-ին մրցաշարում խաղացել էր 17 տարեկանում: Նախորդ տարի ԱՄՆ-ի բաց առաջնությանը մասնակցել էր 14-ամյա չինացի Էնդի Չժանը:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում