16:11  ,  30 հունիսի, 2023

Չեմպիոնների լիգա․ Մեսիի գոլը լավագույնն է (տեսանյութ)

Չեմպիոնների լիգայի ավարտված մրցաշրջանի լավագույն գոլ է ճանաչվել Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի նախկին հարձակվող, արգենտինացի Լիոնել Մեսիի գոլը Լիսաբոնի «Բենֆիկայի» դեմ խաղում, հաղորդում է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։ Քվեարկությանը մասնակցել են երկրպագուները։

2022թ․ հոկտեմբերի 5-ին Լիսաբոնում տեղի ունեցած խմբային փուլի երրորդ տուրի խաղում Մեսին 22-րդ րոպեին բացել էր հաշիվը։ Հանդիպումն ավարտվել էր 1:1 հաշվով։

Երկրորդ տեղում է Մադրիդի «Ռեալի» բրազիլացի հարձակվող Վինիսիուս Ժունիորի գոլը անգլիական «Մանչեսթեր Սիթիի» դեմ կիսաեզրափակիչի առաջին խաղում (1:1)։

Երրորդն է ճանաչվել «Մանչեսթեր Սիթիի» նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդի գոլը Դորտմունդի «Բորուսիայի» դեմ խմբային փուլի խաղում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում