00:41  ,  17 հունիսի, 2023

Եվրո-2024․ Հայաստանի հավաքականը հաղթեց Ուելսին, Ռանոսն ու Սելարայանը՝ դուբլի հեղինակ (տեսանյութ)

Եվրո-2024-ի ընտրական մրցաշարի երրորդ տուրում Հայաստանի հավաքականը Կարդիֆում մրցեց Ուելսի հավաքականի հետ։ Ուկրաինացի Ալեքսանդր Պետրակովի գլխավորած թիմը կամային հաղթանակ տարավ 4:2 հաշվով։

10-րդ րոպեին խաղի հաշիվը բացեցին դաշտի տերերը։ Աչքի ընկավ անգլիական «Լիդս Յունայթեդի» կիսապաշտպան Դենիել Ջեյմսը (տեսանյութ

19-րդ րոպեին գեղեցիկ գոլով հավասարությունը վերականգնեց ամերիկյան «Քոլամբուս Քրյուի» կիսապաշտպան Լուկաս Սելարայանը (տեսանյութ)։ Գոլային փոխանցումը կատարեց Մոսկվայի «Լոկոմոտիվի» պաշտպան Նաիր Տիկնիզյանը։

30-րդ րոպեին Հայաստանի հավաքականին հաշվի մեջ առաջ մղեց Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» հարձակվող  Հրանտ-Լեոն Ռանոսը, որին գոլային փոխանցում կատարեց ռուսական «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը (տեսանյութ

66-րդ րոպեին իր երկրորդ գոլը խփեց Հրանտ-Լեոն Ռանոսը (տեսանյութ)։ Գոլային փոխանցումը կատարեց ամերիկյան «Քոլամբուս Քրյուի» կիսապաշտպան Լուկաս Սելարայանը։

73-րդ րոպեին Ուելսի թիմը կարողացավ կրճատել հաշվի տարբերությունը անգլիական «Ֆուլհեմի» կիսապաշտպան Հարի Ուիլսոնի գոլի շնորհիվ (տեսանյութ), սակայն արդեն 3 րոպե անց Հայաստանի հավաքականի չորրորդ գոլը խփեց Լուկաս Սելարայանը, որը դարձավ դուբլի հեղինակ (տեսանյութ)։  Գոլային փոխանցում կատարեց Հայաստանի չեմպիոն «Ուրարտուի» կիսապաշտպան Ուգոչուկվու Իվուն։

Ռանոսն առաջին պաշտոնական հանդիպումն է անկացրեց ազգային թիմում։ Կիպրոսի դեմ ընկերական խաղում նորամուտը նշած Ռանոսը նույնպես դուբլի հեղինակ էր դարձել։

Հայաստանի հավաքականը 2 խաղից հետո 3 միավորով նախավերջինն է։

D խմբի մյուս խաղում Թուրքիայի հավաքականը հյուրընկալվեց Լատվիայի թիմին եւ առավելության հասավ 3:2 հաշվով։

Եվրո-2024, ընտրական մրցաշար, երրորդ տուր, D խումբ

Ուելս - Հայաստան՝ 2:4

Դենիել Ջեյմս, 10, Հարի Ուիլսոն, 72 - Լուկաս Սելարայան, 19, 75, Հրանտ-Լեոն Ռանոս, 30, 66

Հեռացում՝ Կիֆեր Մուռ (Ուելս), 78

Լատվիա - Թուրքիա՝ 2:3

Էդուարդ Էմսիս, 51, Կրիստերս Տոբերս, 90+4 - Աբդուլքերիմ Բարդաքչի, 23, Ջենգիզ Ունդեր, 61, Իրֆան Կահֆեջի, 90+5

Մրցաշարային դրություն․ Թուրքիա՝ 6 միավոր, Ուելս՝ 4, Խորվաթիա (2 խաղ,)` 4, Հայաստան (2 խաղ)՝ 3, Լատվիա՝ (2 խաղ)՝ 0:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով