10:29  ,  12 հունիսի, 2023

ATP. Ջոկովիչը վերադարձավ առաջին տեղ, Խաչանովը 10-րդն է

Ֆրանսիայի բաց առաջնության չեմպիոնի տիտղոսը երրորդ անգամ նվաճած սերբ Նովակ Ջոկովիչը դարձյալ գլխավորել է Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիան (ATP) դասակարգման աղյուսակը:

Ռուսաստանցի Կարեն Խաչանովը 2019 թվականից հետո առաջին անգամ վերադարձել է լավագույն տասնյակ։

Պատմության մեջ առաջին անգամ Ռուսաստանը առաջատար տասնյակում ունի երեք ներկայացուցիչ։

ATP, հունիսի 12

1 (3). Նովակ Ջոկովիչ (Սերբիա)՝ 7595 միավոր

2 (1). Կառլոս Ալկարաս (Իսպանիաա)՝ 7175

3 (2). Դանիիլ Մեդվեդեւ (Ռուսաստան)՝ 6100

4 (4). Կասպեր Ռուուդ (Նորվեգիա)՝ 4960

5 (5). Ստեֆանոս Ցիցիպաս (Հունաստան)՝ 4920

6 (6). Հոլգեր Ռունե (Դանիա)՝ 4375

7 (7). Անդրեյ Ռուբլյով (Ռուսաստան)՝ 4000

8 (8). Թեյլոր Ֆրից (ԱՄՆ)՝ 3515

9 (9). Յանիկ Սիներ (Իտալիա)՝ 3300

10 (11). Կարեն Խաչանով (Ռուսաստան)՝ 3125

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում