16:05  ,  11 հունիսի, 2023

Չեմպիոնների լիգա․ Մրցաշրջանի խորհրդանշական հավաքականը

ՈւԵՖԱ-ն ներկայացրել է Չեմպիոնների լիգայի ավարտված մրցաշրջանի խորհրդանշական հավաքականը։ Եզրափակիչում Անգլիայի չեմպիոն եւ գավաթակիր «Մանչեսթեր Սիթին» իսպանացի կիսապաշտպան Ռոդրիգոյի գոլի շնորհիվ 1:0 հաշվով պարտության է մատնել Իտալիայի գավաթակիր եւ սուպերգավաթակիր Միլանի «Ինտերին»՝ առաջին անգամ նվաճելով այս տիտղոսը։

Դարպասապահ․ Օնանա («Ինտեր»)։

Պաշտպաններ․ Ականջի («Մանչեսթեր Սիթի»), Բաստոնի («Ինտեր»), Ռուբեն Դիաշ («Մանչեսթեր Սիթի»), Դի Լորենցո («Նապոլի»)։

Կիսապաշտպաններ․ Վալվերդե («Ռեալ Մադրիդ»), Ժոաու Մարիո («Բենֆիկա»), Դե Բրույնե («Մանչեսթեր Սիթի»)։

Հարձակվողներ․ Վինիսիուս Ժունիոր («Ռեալ Մադրիդ»), Սալահ («Լիվերպուլ»), Հոլանդ («Մանչեսթեր Սիթի»)։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում