19:36  ,  25 մայիսի, 2023

World Challenge Cup. Արթուր Դավթյանն ու Արթուր Ավետիսյանը եզրափակիչում են

Բուլղարիայի Վառնա քաղաքում անցկացվող սպորտային մարմնամարզության World Challenge Cup մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչներ Արթուր Դավթյանն ու Արթուր Ավետիսյանը դուրս են եկել եզրափակիչ։

Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոն Արթուր Դավթյանը  որակավորման փուլը հաղթահարել է ազատ վարժություններ, նժույգ թափեր, օղակների վարժություններում։ Արթուր Ավետիսյանը օղակների վարժության եզրափակիչում է։

Եվրոպայի կրկնակի չեմպիոն Արթուր Դավթյանը նժույգ թափեր վարժությունում վաստակել է 14,350 միավոր, ազատ վարժություններում՝ 13,350 միավոր, օղակներում՝ 13,900 միավոր։

Արթուր Ավետիսյանը օղակների վարժության որակավորման փուլը հաղթահարել է 14, 250 միավորով։

Հայաստանի հավաքականի ներկայացուցիչների հետ Վառնայի մրցահարթակում աշխատում է մարզիչ Հայկ Նազարյանը։

Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը մրցավարական խմբում է։

Եզրափակիչները տեղի կունենան մայիսի 27-ին եւ 28-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում