18:55  ,  25 մայիսի, 2023

«Արարատը» պարտության մատնեց «Լեռնային Արցախին»

Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի առաջնության 34-րդ տուրում «Արարատը» Վայքում հյուրընկալվեց «Լեռնային Արցախին» եւ առավելության հասավ 3:0 հաշվով։

Դուբլի հեղինակ դարձավ նիգերիացի հարձակվող Իբեհ Ռանսոմը։ Աչքի ընկավ նաեւ ֆրանսիացի հարձակվող Կասիմ Հաջին։

«Արարատը» 36 միավորով 6-րդն է, «Լեռնային Արցախը» վերջինն է՝ 21 միավոր։

Հայաստանի Պրեմիեր լիգա, 34-րդ տուր

«Լեռնային Արցախ» - «Արարատ»՝ 0:3

Իբեհ Ռանսոմ, 41, 11մ, 55, Կասիմ Հաջի, 44

Մայիսի 26

«Վան» - «Շիրակ»՝ 17:00

ԲԿՄԱ - «Փյունիկ»՝ 20:00

Մայիսի 27

«Ալաշկերտ» - «Ուրարտու»՝ 17:00

«Նոա» - «Արարատ-Արմենիա»՝ 20:00

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով