18:26  ,  25 մայիսի, 2023

Մարկո Վերատին ցանկանում է վերադառնալ Իտալիա

Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի իտալացի կիսապաշտպան Մարկո Վերատին ցանկանում է վերադառնալ Իտալիա։ Այդ մասին խոսել է ֆուտբոլիստի գործակալ Ռաֆայել Պիմենտան։

«Իտալացին միշտ էլ ցանկանում է վերջում վերադառնալ տուն։ Նա միշտ ցանկանում է վերադառնալ Իտալիա։ Չեմ կարող ասել, որ Վերատիի դեպքում՝ դա հիմա տեղի կունենա։ Ֆրանսիայի առաջնության ավարտից հետո կքննարկենք Վերատիի կարիերայի շարունակության հնարավոր տարբերակները»,- Պիմենտայի խոսքը մեջբերում է Calciomercato-ն։

Վերատիի ծառայություններով հետաքրքրված է Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթին»։

Վերատին 2008-2012 թվականներին հանդես է եկել իտալական «Պեսկարայում»։ Վերատին 2012 թվականից է հանդես գալիս ՊՍԺ-ում։ Նրա պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2026թ․ հունիս։

Ընթացիկ մրցաշրջանում Վերատին մասնակցել է 35 հանդիպման, կատարել 1 գոլային փոխանցում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում