09:22  ,  25 մայիսի, 2023

Ինձագի․ Ես երջանիկ եմ, գերազանց մրցաշրջան է, կվայելենք այն մինչեւ վերջ

«Ինտերի» իտալացի գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին մեկնաբանել է 2:1 հաշվով հաղթանակը «Ֆիորենտինայի» նկատմամբ Իտալիայի գավաթի խաղարկության եզրափակիչում։ Միլանյան թիմը 9-րդ անգամ նվաճեց երկրի գավաթը, երկրորդ տարին անընդմեջ։

«Ես երջանիկ եմ, քանի որ մենք ցանկանում էինք հաղթել այս մրցաշարում եւ հաստատել հաջողությունը, որին հասել էինք անցած մրցաշրջանում։

«Ֆիորենտինան» բարդ մրցակից է, որը խնդիրներ ստեղծեց։ Մենք վատ սկսեցինք խաղը, ճիշտ տրամադրվածություն չունեինք, ինչը հազվադեպ է պատահում մեր թիմում։ Բայց տղաները ամեն ինչ ճիշտ արեցին, մնացին պայքարի մեջ եւ փոխեցին խաղը։

Առջեւում Ա Սերիայի վերջին երկու հանդիպումներն են, հետո Չեմպիոնների լիգայի եզրափակիչը։ Գերազանց մրցաշրջան է։ Կվայելենք այն մինչեւ վերջ»,- Ինձագիի խոսքը մեջբերում է Football Italia-ն։

«Ինտերը» հաղթել էր աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականի հարձակվող Լաուտարո Մարտինեսի դուբլի շնորհիվ։

Հայաստանի հավաքականի նախկին ավագ, կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը վնասվածքի պատճառով դուրս չեկավ խաղադաշտ, նա պահեստայինների թվում էր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում