01:05  ,  25 մայիսի, 2023

«Բրայթոնը» ոչ ոքի խաղաց «Մանչեսթեր Սիթիի» հետ եւ նվաճեց ԵԼ-ի ուղեգիր (տեսանյութ)

Անգլիայի առաջնության 32-րդ տուրից տեղափոխված խաղում նորընծա չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» հյուրընկալվեց «Բրայթոնին»։ Խոսեպ Գվարդիոլայի գլխավորած թիմը բաց թողեց հաղթանակը։ Գրանցվեց ոչ ոքի՝ 1:1:

«Մանչեսթեր Սիթին» վաստակել է 89 միավոր։ «Բրայթոնը» 62 միավորով գրավեց 6-րդ տեղը եւ նվաճեց Եվրոպայի լիգայի խմբային փուլի ուղեգիրը։

Անգլիայի առաջնություն, 32-րդ տուր

«Բրայթոն» - «Մանչեսթեր Սիթի»՝ 1:1 (տեսանյութ)

Խուլիո Էնսիսո, 38 - Ֆիլ Ֆոդեն, 25

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում