23:26  ,  23 մայիսի, 2023

«Ռեալ Սոսիեդադը» հաղթեց եւ ամրապնդվեց չորրորդ տեղում (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 36-րդ տուրում «Ռեալ Սոսիեդադը» տանը մրցեց «Ալմերիայի» հետ եւ առավելության հասավ նվազագույն հաշվով։

Միակ գոլն առաջին խաղակեսի ավելացված ժամանակում խփեց ճապոնացի հարձակվող Տակեֆուսա Կուբոն։

«Ռեալ Սոսիեդադը» 68 միավորով ամրապնդվեց չորրորդ տեղում եւ 8 միավոր առաջ է 5-րդ տեղում գտնվող «Վիլյառեալից», որը մեկ խաղ քիչ է անցկացրել։

Իսպանիայի առաջնություն, 36-րդ տուր

«Ռեալ Սոսիեդադ» - «Ալմերիա»՝ 1:0 (տեսանյութ)

Տակեֆուսա Կուբո, 45+4

Հեռացում՝ Լուիս Սուարես («Ալմերիա»), 36

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով