22:34  ,  21 մայիսի, 2023

«Վալենսիան» պարտության մատնեց «Ռեալին» (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 35-րդ տուրում «Վալենսիան» տանը մրցեց Մադրիդի «Ռեալի» հետ եւ հաղթեց նվազագույն հաշվով։

33-րդ րոպեին դաշտի տերերի գոլը խփեց իսպանացի հարձակվող Դիեգո Լոպեսը։

Ավելացված ժամանակում կարմիր քարտ ստացավ Արքայական թիմի բրազիլացի հարձակվող Վինիսիուս Ժունիորը, որը վիճեց «Վալենսիայի» ֆուտբոլիստների հետ։

«Ռեալը» 71 միավորով երրորդն է եւ ապահովել է տեղը լավագույն քառյակում ու Չեմպիոնների լիգայի խմբային փուլի ուղեգիրը։ Երկրորդ տեղ բարձրացած Մադրիդի «Աթլետիկոն» ունին 72 միավոր։ «Վալենսիան» բարձրացավ 13-րդ տեղ՝ 40 միավոր։

Իսպանիայի առաջնություն, 35-րդ տուր

«Վալենսիա» - «Ռեալ Մադրիդ»՝ 1:0 (տեսանյութ)

Դիեգո Լոպես, 33

Հեռացում՝ Վինիսիուս Ժունիոր («Ռեալ»), 90+7

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով