01:34  ,  21 մայիսի, 2023

«Բարսելոնան» ստացավ չեմպիոնական գավաթը (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 35-րդ տուրում «Ռեալ Սոսիեդադին» 1:2 հաշվով պարտությունից հետո «Բարսելոնան» «Կամպ Նոու» ստադիոնում ստացավ չեմպիոնական գավաթը, որն ապահովել էր նախորդ տուրում «Էսպանյոլի» նկատմամբ 4:2 հաշվով հաղթանակի շնորհիվ։

«Բարսելոնան» առաջին անգամ նվաճեց Իսպանիայի չեմպիոնի տիտղոսը գլխավոր մարզիչ Չավիի օրոք։ 43-ամյա իսպանացի մասնագետը «Բարսելոնայի» գլխավոր մարզիչի պաշտոնը զբաղեցնում է 2021թ․ նոյեմբերից։ 

Այս մրցաշրջանում կատալոնական թիմը նվաճել է նաեւ Իսպանիայի սուպերգավաթը։

«Բարսելոնան» 27-րդ անգամ հռչակվեց երկրի չեմպիոն։ Նախորդ անգամ թիմը չեմպիոնի կոչումը նվաճել էր 2019-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով